Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Վեցի հանդիպումները կայանում են Գագիկ Ծառուկյանի տարածքում

Վեցի հանդիպումները կայանում են Գագիկ Ծառուկյանի տարածքում
16.01.2021 | 12:20

«Հրապարակը» գրում է.

«Ընդդիմադիր ուժերի իրական կորիզը ոչ թե Հայրենիքի փրկության շարժումն է՝ իր բազմաթիվ հանձնաժողովներով, այլ 6 անձից կազմված մինի-խորհուրդը՝ կազմված ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներից, Վազգեն Մանուկյանից և երեք կուսակցությունների առաջնորդներից՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք»։ Այս ֆորմատով պարբերաբար հանդիպումներ են կայանում, որտեղ էլ որոշվում են ընդդիմության պայքարի ֆորմատն ու անելիքները։ Մենք հետաքրքրվեցինք, թե որտեղ են սովորաբար կայանում վեցի հանդիպումները։ Մեզ ասացին, որ հանդիպում են, որպես կանոն, Գագիկ Ծառուկյանի տարածքում։ Նա ի սկզբանե նման դրվածք է դրել, որ եկեք ինձ մոտ։ Բնականաբար, սեղան է դնում, հանդիպման համար բոլոր պայմաններն ապահովում է, բայց դրանով նաև հասկացնում, որ ձեր մեջ ամենածանրակշիռ ուժը ես եմ՝ «ասողն» էլ ես պետք է լինեմ»:

Դիտվել է՝ 8158

Մեկնաբանություններ